We Belong Together

«We Belong Together»
Մրայա Քերիի սինգլը
«The Emancipation of Mimi» ալբոմից
Թողարկված29 մարտի, 2005
Ֆորմատթվային ներբեռնում,
CD-սինգլ
Ժանրժամանակակից ռիթմ-ն-բլյուզ
ԵրգահանJermaine Dupri?, Բոբբի Ուոմակ, Darnell Bristol?, Johntá Austin?, Sandra Sully?, Բեյբիֆեյս, Սիլ, Patrick Moten?, Manuel Seal? և Մրայա Քերի
Տևողություն3:22
ԼեյբլIsland
Մրայա Քերիի սինգլների ժամանակագրություն
«It's like That»
(2005)
«We Belong Together»
(2005)
«Shake It Off»
(2005)
Տեսանյութը ՅուԹյուբում

«We Belong Together», ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի երգը, որը թողարկվել է 2005 թվականի մարտի 29-ին՝ որպես The Emancipation of Mimi ալբոմի երկրորդ սինգլ։ Հեղինակներն ու պրոդյուսերներն են Մրայա Քերին, Ջերմեյն Դյուպրին, Մանուել Սիլն ու Ջոնտա Օսթինը։ Մի քանի տողերի օգտագործման պատճառով համատեղ հեղինակությունում ընդգրկվել են նաև «If You Think You’re Lonely Now» (Բոբի Ուոմակ, Պատրիկ Մոտեն, Սանդրա Սալլի) և «Two Occasions» (Քենեթ Էդմոնդս, Դերնել Բրիստոլ) երգերի ստեղծողները։ Երաժշտական գործիքավորումը բաղկացած է դաշնամուրի պարզ ակորդներից և խլացված ֆոնային ռիթմից։ Երգի տեքստը պատմում է սիրեցյալից բաժանվելուց հետո մենակության և անելանելիության հուսահատ զգացմունքների մասին։

2001 թվականից 2005 թվականներին ժողովրդականության անկումից հետո շատ երաժշտական քննադատներ կարծում էին, որ Մրայայի կարիերան ավարտված է։ Սակայն ավելի ուշ քննադատները երգը բնութագրել են «ձայնի վերադարձ», քանի որ այն դարձել է երգչուհու տասնվեցերորդ հիթը, որը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթը։ «We Belong Together»-ը տասնամյակի լավագույն երգերի ցանկում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Billboard ամսագրի վարկածով, ինչպես նաև տասնմեկերորդ երգը՝ Hot 100 հիթ-շքերթի ողջ պատմության լավագույն երգերի ցանկում։ Կոմպոզիցիան ԱՄՆ-ում մի քանի ռեկորդ է սահմանել, այդ թվում՝ մեկ օրում և մեկ շաբաթվա ընթացքում երկրի ռադիոկայաններում ամենաշատ ունկնդրումների քանակով։ «We Belong Together»-ը գլխավորել է Ավստրալիայի հիթ-շքերթը և ընդգրկվել Կանադայի, Դանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի լավագույն սինգլների հնգյակում։

Երաժշտական տեսահոլովակը «It’s Like That» առաջին սինգլի պատմության շարունակությունն է, որում երգչուհին ուրախանում է իր հարսանիքի նախօրեին։ «We Belong Together» տեսահոլովակում ցուցադրված է նախապատրաստությունը, հարսանեկան արարողությունը հասուն, ազդեցիկ մարդու հետ և հարսնացուի փախուստը իր նախկին սիրեցյալի հետ։ Երաժշտական տեսահոլովակում ցուցադրված պատմությունը հաճախ համարվել է երգչուհու և Թոմի Մոտոլայի ամուսնության արտացոլում։

Մրայա Քերին երգով հանդես է եկել ամերիկյան տարբեր միջոցառումների և հեռուստատեսային շոուների ժամանակ, ինչպիսիք են MTV Movie Awards-ը, MTV Video Music Awards-ը, Macy's-ի երախտագիտության օրվա շքերթը, Օփրա Ուինֆրիի շոուն և 48-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև Լոնդոնի Live 8 բարեգործական համերգներում, Մոնակոյի Fashion Rocks փառատոնում և Bambi Awards հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy